|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ազգային ժողովում ավարտվեց ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում ազատ քվեարկություն է` ամեն մեկն ինքն է որոշելու` ինչպես քվեարկել:
ՕԵԿ-ը հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամները նույնպես ազատ են քվեարկելու:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը:
Իսկ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները կողմ են քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը:
«Ժառանգություն» խմբակցությունում, ինչպես միշտ, միաձայն չեն: Խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ կողմ կքվեարկի, իսկ Զարուհի Փոստանջյանը կտրականապես դեմ է Թաթոյանի թեկնածությանը:
Իշխանության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու մասին է հայտարարել նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Տեղեկացնենք, որ այս պահին քվեարկությունն արդեն մեկնարկել է: