կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-20 01:33
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կոտրեց հունական ակումբի հույսերը

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կոտրեց հունական ակումբի հույսերը

Քիչ առաջ ավարտվեցին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին 2 խաղերը:

Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ մրցեց «Զենիթ»-ի հետ: 16-րդ րոպեին Հալկը առաջ մղեց սանկտպետերբուրգյան ակումբին, սակայն 20 րոպե անց Սեբաստիան Կելը հավասարեցրեց հաշիվը: 73-րդ րոպեին Սալոմոն Ռոնդոնը գրավեց Վալդենֆելլերի դարպասը և հաղթանակ պարգևեց «Զենիթ»-ին, սակայն դա բավարար չէր Վիլաշ-Բոաշի սաներին` հաջորդ փուլ դուրս գալու համար:

Մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ մրցեց «Օլիմպիակոս»-ի հետ, որին առաջին խաղում զիջել էր 2:0 հաշվով: Անգլիացիները կոտրեցին հունական ակումբի հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հույսերը: 25-րդ րոպեին Ռոբին Վան Պերսին 11 մետրանոց հարվածով առաջ մղեց կարմիր սատանաներին: Առաջին խաղակեսի վերջում Պերսին 2-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ 52-րդ րոպեին հոլանդացի հարձակվողը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Մանչեսթեր»-ը հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ:

 

 

Եվ այսպես` եզրափակիչին կմասնակցեն հետևալ թիմերը՝ «Բարսելոնա», ՊՍԺ, «Ատլետիկո Մադրիդ», «Բավարիա», «Չելսի»,«Ռեալ Մադրիդ», «Բորուսիա» և «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 21-ին: