|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է փորձեր կատարել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու ուղղությամբ: Ըստ Daily Mail-ի` անգլիական ակումբն արդեն հայ ֆուտբոլիստի համար առաջարկում է 26 միլիոն ֆունտ` նախկին 19 միլիոնի փոխարեն:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Դորտմունդյան ակումբն իր հերթին հայտարարել էր, որ չի պատրաստվում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել Մխիթարյանից: