|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է ԶԼՄ-ների տարածած լուրը, թե ինքը մտադիր է Մոսկվա այցելել. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ոչ մի խաղ չի լինի, ամբողջ տեղեկատվությունը, որը ունենք, կհրապարակվի ժողովրդի համար: Ինձ թվում է, դեռ վաղ է, ոչ մի հիմք չկա նման հայտարարության համար»,- հայտարարել է Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ իր սկզբունքային դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է բարելավել հարաբերություները Ռուսաստանի հետ, սակայն դա պետք է տեղի ունենա փուլերով: