|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Գործարար Բիձինա Իվանիշվիլին հայց է ներկայացնելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ. տեղեկացնում է apsny.ge-ն:
Գործարարի փաստաբանը հայտարարել է, որ հայցը մշակման փուլում է եւ մոտ օրերս ներկայացվելու է Թբիլիսիի քաղաքային դատարան: Հայցով պահանջվելու է չեղյալ հայտարարել Իվանիշվիլիին եւ նրա կնոջը քաղաքացիությունից զրկելու որոշումը:
Փաստաբանը հայտարարել է, որ վրացական արդարադատությանը չի վստահում, այդ պատճառով հայցն ուղարկվելու է նաեւ Եվրադատարան: Նրա խոսքերով` այսօր արդեն սկսվել է նաեւ Իվանիշվիլիի կողմից ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը:
Իվանիշվիլին պատրաստվում է քաղաքական կուսակցություն ստեղծել եւ հավակնում է երկրի նախագահի պաշտոնին: