Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆոլքլենդյան կղզիների բնակիչները քվեարկել են Մեծ Բրիտանիայի տարածք մնալու օգտին. հայտնում է France Presse-ը:
Ֆոլքլենդյան կղզիների քաղաքական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն տևել է երկու օր: Ներկա կարգավիճակի պահպանման օգտին քվեարկել է ընտրողների 98, 8%-ը։ Դեմ է եղել 3 հոգի:
«Բոլոր երկրները պետք է ընդունեն արդյունքները եւ աջակցեն Ֆոլքլենդյան կղզիների բնակիչներին, որոնք շարունակում են զարգացնել իրենց տարածքը եւ տնտեսությունը: Ես նրանց հաջողություն եմ ցանկանում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
Սակայն Արգենտինայում հանրաքվեի արդյունքներից դժգոհ են: Ֆոլքլենդյան կղզիները նրանք իրենցն են համարում եւ անվանում են Մալվինյան: Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ մինչեւ հանրաքվեն Արգենտինան հայտարարել էր, որ չի ընդունելու դրա արդյունքները:
Ֆոլքլենդյան կղզիները Մեծ Բրիտանիայի կազմում են 1830-ական թվականներից եւ տարածքային վեճի առարկա են Արգենտինայի հետ: