|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում պատրաստվում է մարտի 23-ին կայանալիք Ռոբերտ Շտիգլիցի հետ ռևանշ-մենամարտին:
Այս օրերին Աբրահամը սփարինգ-մենամարտեր է անցկացնում աշխարհի տարբեր երկրներից Ցինովից այցելած մարզիկների հետ:
Մեր հայրենակցի մարզավիճակից նրա մարզիչը` Ուլլի Վեգները, գոհ է:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:
Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում. տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը: