Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատկապես ձմռան ամիսներին հանրապետական մայրուղիներում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճում է, եւ դրանում մեղքի մեծ բաժին ունեն ճանապարհները սպասարկող ընկերությունները: Եթե մայրաքաղաքում Տարոն Մարգարյանը մշտապես հպարտանում է, թե ձմռանը լավ էին պատրաստվել եւ պատվով դուրս եկան, ապա մարզերում, թեեւ ասֆալտը մաքրում են առատ ձնից, բայց մոռանում կամ ափսոսում են ամբարած աղն ու ավազը ցանել սառույցին:
Այսօր առավոտյան մեր ֆոտոխցիկը որսաց երկու ճանապարհատրանսպորտային պատահար: Առաջին վթարը տեղի էր ունեցել Գավառ-Սեւան, մյուսը՝ Սեւան-Երեւան մայրուղում: Երկու դեպքում էլ վթարից հետո էին որոշել ավազ շաղ տալ: Իհարկե, արագության գերազանցում, վարորդի խմած-չխմած լինել եւ հազար ու մի արդարացումներ կարող են լինել, դրանք` իրենց հերթին, սակայն սա խոսուն վկայությունն է, որ ճանապարհները սպասարկողներն իրենց տեղում չեն: Բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել, սակայն ո՞վ պետք է պատասխան տա այս անտերության համար: