Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արաքս» թռչնաֆաբրիկան դեկտմեբերի 1-ից մինչ օրս ընդհանրապես ձվի գները չի բարձրացրել եւ սովորականի պես ամեն օր առավոտյան ժամը 10-ից մինչեւ 14-ը ձու է առաքում խանութներին»,- ԵՐԿԻՐ-ին ասաց «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գագիկ Մակարյանը: Իրենք ձուն խանութներին հանձնում են 44-54 դրամով: Իսկ խանութը վերավաճառում է 10-15 տոկոսով բարձր գնով:
Այս մի քանի օրերին Երեւանից ձուն առնելու եւ մարզերում ավելի թանկ վերավաճառելու միտում կա: Օրինակ, Գագիկ Մակարյանն ասաց, թե լսել է, որ իրենց ձվի հատը Գյումրիում 130, Ապարանում` 150 դրամով են վաճառում: Սա էլ դեռ քիչ չէ, խանութներում վերջին օրերին գրեթե անհնար է ձու գտնելը: Թե ինչո՞վ է բացատրվում այս հանգամանքը, Գ.Մակարյանը պատասխանեց` Ամանորի նախօրյակ է:
Այս օրերին ձվի պահանջարկը 2-3 անգամ ավելի մեծ է: Երկրորդ հերթին էլ` ամիսներ առաջ հավերի ժանտախտը մեծ վնաս հասցրեց մենատնտեսներին, ովքեր ապահովում էին շուկայում ձվի պահանջարկի 40 տոկոսը: Հավերի հիվանդության պաճառով այժմ մենատնտեսները կարողանում են ապահովել պահանջարկի ընդամենը 10 տոկոսից ավելին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ձվի շուկայում խոշոր արտադրողների կողմից կազմակերպված դեմպինգ իրականցվեց, որի արդյունքում մանր տնտեսվարողները ստիպված դուրս եկան շուկայից: Այս փաստը նաեւ ֆիկսել եւ ԵՐԿԻՐ-ին հաստատել էր Գերմանական GTZ ընկերությունը, որին ի պատասխան տնտեսական մրցակցության պետական համձնաժողովը լռեց: Այս էր լռության արդյունքը: