կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-05 00:04
Տնտեսական

Ձու արդեն կա, այն էլ` անցած տարվա արտադրության

Ձու արդեն կա, այն էլ` անցած տարվա արտադրության

Նախաամանորյան օրերին հանկարծ «պարզվեց», որ երկրում ձվի պակաս կա:
Պակասը լրացնելու հարևան Իրանից իբր թե ձու ներկրեցին Հայաստան: Նույնիսկ այս մասին էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հայտարարությամբ հանդես եկավ: Ինչ որ է, տոները վերջացան և խանութներում արդեն ձու կա: Կարող եք այցելել խանութ , տեսնել, շոշափել և զգալ մեր հայրենի կառավարության  ճամարտակության արդյունքը:

Պարզվում է ձու եղել է, ուղղակի  ստեղծեցին արհեստական դիֆիցիտ, այն թանկացնելու համար: Ապացույցը` ձվի վրայի մակնշումն է`  22.12.2010 Արաքս թռչնաֆաբրիկա:


Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ձվի շուկայում խոշոր արտադրողների կողմից կազմակերպված դեմպինգ իրականցվեց, որի արդյունքում մանր տնտեսվարողները ստիպված դուրս եկան շուկայից: Այս փաստը նաեւ ֆիկսել եւ ԵՐԿԻՐ-ին հաստատել էր Գերմանական GTZ  ընկերությունը, որին ի պատասխան տնտեսական մրցակցության պետական համձնաժողովը լռեց, իսկ «Արաքս» թռչնաֆաբրիկայի սեփականատեր ԱԺ պատգամավոր Խաչիկ Խաչատրյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրողին ասել էր, -  Գերմանացիները ի՞նչ գիտեն , թե դեմպինգն ինչ է:

Այստեղից եզրակացություն`  տնտեսական մրցակցության պետական համձնաժողովը ի տարբերություն կառավարության այն ժամանակ ավելի բարոյական գտնվեց և լռեց : Ավելի լավ է լռել և համակերպվել, քան ստել: