|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Դատլեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2013 թ. մարտի 4-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական և զինվորական պալատը կքննի «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի և մեղադրող կողմերի վերաքննիչ բողոքները:
Տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով դատարանից խնդրել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել այլ դատավճիռ:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղում իրենց ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նրանք արդարացրել են: