|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը կշարունակվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ին նախկին նախագահի փաստաբանները երեք միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակման, գրավի դիմաց ազատ արձակման, կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ խափանման միջոցը փոխելու կամ այն չեղարկելու մասին:
Դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին որոշում էր կայացրել միջնորդությունը մերժելու մասին: Ավելի ուշ փաստաբանները հայտարարել էին որոշումը բողոքարկելու մտադրության մասին: