|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Մատաղիսի գործի լսումը: Նիստի ժամանակ ելույթ է ունեցել նախ սպանված զինվորներից մեկի հայրը ու հայտարարել, թե 2 տղաների սպանությունը Մատաղիսում տեղի է ունեցել տարբեր ժամանակամիջոցներում եւ ոչ այն անձանց կողմից, ովքեր այսօր հայտնվել են մեղադրյալի աթոռին: Այնուհետեւ պաշտպանական ճառով հանդես է եկել մեղադրյալի աթոռին հայտնված երեք երիտասարդ տղաների՝ Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը. տեղեկացնում է Galatv-ն:
Իսկ մինչ դատական նիստի մեկնարկը, տեղի է ունեցել բողոքի ակցիա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց: Ակցիային մասնակցել են սպանությունների մեջ մեղադրվող զինվորների հարազատները, քաղաքացիական ակտիվիստներ Գյումրիից, Երեւանից եւ Վանաձորից: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դատարան հրավիրել ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին:
«Իրան շուտ պտի հրավիրեին, ինքը ոչ թե մասնակցություն է ունեցել, այլ ակտի´վ մասնակցություն է ունեցել էս գործին, էս գործը Գագիկ Ջհանգիրյանի թեթեւ ձեռքով է խրբվել»,- դժգոհում էր Ջուլիետա Սարգսյանը՝ մեղադրյալ Ռազմիկ Սարգսյանի մայրը: «Ջհանգիրյանն էս գործում գլուխգործոց է, ինքն է իրական հանցագործներին թաքցնողն եղել, եւ ինքն է էս գործը սարքել: Ես պահանջում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանին կանչել դատարան»,- ասել է Ջուլիետա Սարգսյանը: