Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ անմեղ է ճանաչել աղմկահարույց Մատաղիսի գործով մեղադրյալ երեք երիտասարդներին: Galatv-ի հաղորդմամբ` այս պահին դատարանում հավաքվածները ցնծում են եւ միաբերան «ուռա» վանկարկում:
Հուզված են ինչպես տղաները, նրանց ծնողները, երիտասարդներին սատարելու համար հավաքված բազմությունը, նաեւ դատական կատարածուները:
Նշենք, որ այս գործը ձգվել է շուրջ 9 տարի: 2003թ. Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում իրենց ծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին և Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ մեղադրվող նույն զորամասի երեք նախկին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը, դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006թ. մայիսին Մատաղիսի գործը բեկանել և ուղարկել էր լրացուցիչ քննության, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողները ազատ էին արձակվել։ Սակայն 2008թ. ամռանը երեք նախկին զինծառայողները կրկին նույն մեղադրանքով հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, և միայն այս ամսվա սկզբում մեղադրող կողմը սպանության մեղադրանքը փոխեց՝ ամբաստանյալներին մեղադրելով Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ, որն անզգուշությամբ մահվան է հանգեցրել։
Նոր մեղադրանքով մեղադրող կողմը միջնորդել էր դատարանին Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, իսկ Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին՝ 8 տարվա ազատազրկման։
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը Գյումրիից, այժմ իրավաբանները, ակտիվիստներն ու շահագրգիռ կողմերը կենտրոնացնելու են իրենց ուժերը` բացահայտելու իրական մարդասպաններին` տուժողի իրավահաջոդ Մովսես Մկրտումյանի հետ համատեղ:
Հիշեցնենք, որ այս քրեական գործը վարել էր ՀՀ Զինվորական դատախազությունը ` արդեն նախկին, այժմ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցոթյան անդամ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ: Հնեց նրա օրոք նաեւ խեղաթյուրվեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջ նախաքննական ընթացքը: