Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուն երեխայի վաճառքի գործով ներգրավված երեք կանայք Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել են ազատազրկման. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Ֆրանսիայի քաղաքացի ամուսինները ՀՀ որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից իրավունք են ստացել Հայաստանում երեխա որդեգրել, սակայն ՀՀ մանկատներում շրջելով՝ ֆրանսիացի ամուսիններն այդպես էլ իրենց պատկերացրած երեխային չեն գտել: Ուստիև՝ իրենց կողմից լիազորել են ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացի Ալլա Հովհաննիսյանին համապատասխան երեխա գտնել: Կինը պատահական անձանցից իմացել է, որ ՀՀ քաղաքացի Գեղեցիկ Վարդանյանը ժամանակին զբաղվել է երեխաների որդեգրմամբ ու որոշել է դիմել նրան:
Գեղեցիկ Վարդանյանն իր ծառայությունների դիմաց 15.000 դոլար է պահանջել, որից նախապես երեխայի մորը պետք է վճարվեր 7.000 դոլարը, իսկ մնացած 8.000 դոլարը՝ երեխային որդեգրելուց հետո: Համաձայնության գալուց հետո միջնորդ կինը դիմել է Լոռու մարզի բնակչուհի Աննա Ենգոյանին՝ ասելով, որ գնորդը պատրաստ է վճարել 3.000 դոլար գումար երեխայի մորը, իսկ իրեն՝ 500 դոլար՝ որպես միջնորդավճար:
Ենգոյանը, տեղյակ լինելով, որ իր համագյուղացի մի կնոջ երեխան, սոցիալական ծանր պայմանների պատճառով, գտնվում է Վանաձորի մանկատանը, դիմում է երեխայի մորն ու ասում, որ կան գնորդներ, ովքեր պատրաստ են վճարել 2.000 դոլար: Կինը համաձայնում է, սակայն Ֆրանսիայի քաղաքացուհին դիմում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որտեղ էլ որոշում է կայացվում գործարքի համար նախապատրաստված դոլարների վրա հատուկ նշումներ կատարել:
Պայմանավորվածության համաձայն՝ 2013թ. օգոստոսի 5-ին Ալլա Հովհաննիսյանը հանդիպում է երեք կանանց: Վանաձոր նոտարական տարածքում երեխայի մայրը հրաժարվում է իր երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից և հետագա դաստիարակությունից, իսկ արդեն գումարը ստանալու պահին նրանք բերման են ենթարկվում ոստիկանություն»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում