Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Արցախ» հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ասուլիս էր հրավիրել` իր վրդովմունքը հայտնելու նախորդ օրը Ազատության հրապարակում Ռուբեն Հախվերդյանի կողմից հնչեցված արտահայտության վերաբերյալ:
Ըստ Հարությունյանի` նման արտահայտություն իրեն թույլ տվողը գենետիկ անհայտ ծագման տեր մարդ է՝ անասնական ատելությամբ լցված արցախահայության նկատմամբ. «15 հազար մարդ զոհվեց, որպեսզի Հախվերդյանը Արցախը կոչի «Ադրբեջանի հեռավոր շրջա՞ն»:
Վերջին օրերին ադրբեջանական լոբբիի ակտիվությունը Հարությունյանը համարում է մեր քաղաքական ներկա իրավիճակից օգտվելու պատեհ առիթ:
«Որքան մեզ մոտ վայրիվերումները շատ լինեն, Ադրբեջանը այնքան ակտիվացնելու է իր դիվանագիտական ճնշումները և, անկասկած, հասնելու է հաջողության, եթե մենք միասնական չլինենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, Հարությունյանը դրա լուծումը տեսնում է կողմերի երկխոսության եւ ընդդիմության խելամիտ առաջարկների մեջ:
Ըստ նրա` նախագահն իր վարքագծով համաձայն է կառուցողական հարցեր քննարկել: «Երկխոսության առաջին ռաունդն անցել է անհաջող, հայ ժողովուրդը դեռ սպասում է, որ այդ երկխոսությունը ավարտվի հաջողությամբ»,- նշեց Հարությունյանը: