Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանն այսօր հայտարարել է, որ ինքը չի հիշում այնպիսի մի դեպք, երբ հանրապետության նախագահը վատ ելույթ ունենա: Լավ ելույթների շարքին գործիչը դասում է նաեւ ՀՀ նախագահի` նախօրեին Կիպրոսում հնչեցրած ելույթը: Ընդդիմադիր գործիչը, սակայն, նկատում է, որ մի բան է` լավ ելույթ ունենալ, մեկ այլ բան` հնչեցրած մտքերը կյանքի կոչել:
Հանրապետական Արտակ Զաքարյանն էլ կարծում է, որ նախագահի ելույթը բավական սկզբունքային էր եւ արտացոլում էր ՀՀ դիրքորոշումները արտաքին քաղաքականության ոլորտում: «Սա միջազգային հանրությանն ուղղված եւս մեկ ազդակ էր, որն ամրագրեց մեր երկրի դիրքորոշումը`Թուրքիայի կողմից ցանկացած նախապայմանի առաջ քաշման դեպքում մերժել խնդրի որւեէ դրական տեղաշարժ»,- նկատեց ՀՀԿ ներկայացուցիչը:
«Նախագահի վերջին ելույթներից ակնհայտ է, որ նախաձեռնողական քաղաքականությունը Թուրքիայի հետ սխալ է եղել: Բայց սխալի կեսից ետ դառնալն էլ տղամարդկություն է»,-հավելեց «Ժառանգության» անդամը: Արտակ Զաքարյանն ի պատասխան նշեց, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը սխալ համարել չի կարելի, մանավանդ, եթե կառուցված է փոխշահավետության հիմքերի վրա: Սակայն Ռուբեն Հակոբյանը պնդեց, որ նախաձեռնությունն ավելորդ է, երբ գործ ունենք մի երկրի հետ, որը պարզապես կխաբի մեզ: