Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հայկական դրամը 20 տարեկան է:
Այս կապակցությամբ Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1990 թվականն էր: Մենք` այսպես ասած անկախականներս, հավաքվում էինք պոլիտեխնիկի լսարաններից մեկում: Հետաքրքիր օրեր էին: Քննարկում էինք, թե անկախ Հայաստանը ինչպիսին պետք է լինի:
Լուսահոգի Սեյրան Խաթլամաջյանի ամեն մի խոսք, միտք, առաջարկություն անտարբեր չէր անցնում: Թեման տալիս էր, քննարկումն սկսվում էր, իսկ վերջում ինքը իր կարծիքն էր ասում և «կնքում» ասածը: Մի օր քննարկում էինք անկախ Հայաստանի արժույթի հարցը: Ես հարցրի` «ի՞նչ փող ենք ունենալու, ո՞նց է կոչվելու»: Հայկազուն Ալվրցյանը անմիջապես ասաց. «Դրամ, մեր փողը ռուբլի չպետք է կոչվի: Դրամը լավ բառ է և հայերեն է»:
Այդ օրը մեզանից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ երեք տարի հետո Հայաստանի վճարման միջոցը Դրամն է լինելու: Թերևս Հայկազուն Ալվրցյանն ու Սեյրան Խաթլամաջյանը այդ հարցում վստահ էին: Ասելս էն ա, որ մեր դրամը արդեն դարձավ 20 տարեկան: Շնորհավոր....»: