Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դուք Չարենցավանի, Կոտայքի մարզի եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը փոխեցիք»,- Չարենցավանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Չարենցավանում հրավիրված հավաք-հանդիպման ժամանակ նա հանդիպման մասնակիցներից շնորհակալություն հայտնեց, որ վստահեցին սեփական ուժերին եւ հասկացան, որ անցած նախագահական ընտրություններն ու այս օրերին թափ հավաքող շարժումը ոչ թե կուսակցությունների ու անհատների պայքարն է, այլ ժողովրդի` հանուն բարեկեցիկ ապագայի, հանուն իրենց իրավունքների պաշտպանության:
«Ընտրություններում մենք պայմանագիր կնքեցինք երկու տարի անց ունենալ աշխատանք, ու թոշակ, ունենալ հարգված իրավունքներ»,- չարենցավանցիներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ նաեւ չարենցավանցիներն են դուրս եկել իշխանական բուրգի դեմ եւ ասել վե’րջ գործող համակարգին ու առկա վիճակին:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ այսուհետեւ ով ժողովրդի դեմ դուրս գա, աշխատանքից հեռացնի, փորձեց վախեցնել` պատասխան պիտի տա: Չարենցավանցիներին Րաֆֆի հովհաննիսյանը կոչ արեց եւ նշեց, որ իրենք` ժողովրդի հետ միասին, պարտավոր են հաղթանակը տանել առանց զիջումների, բայցեւ առանց արյան:
«Այդ պայքարը կարող է տեւել մեկ օր, շաբաթ կամ ամիս, բայց պատրաստ ենք այդ պայքարին»,- եւս մեկ անգամ հիշեցրեց Հովհաննիսյանը: