|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իմրալըի բանտում ցմահ ազատազրկված «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլահ Օջալանը հնարավոր է հանդես գա զինադադարի կոչով:
«Հյուրիեթի» հաղորդմամբ` որպես հնարավոր ճանապարհային քարտեզի մաս Օջալանը ոչ միայն ՔԲԿ-ի զինյալներին կոչ կանի դադարեցնել կրակը, այլ նրա անունից կուսակցությունը կհայտարարի, որ Թուրքիայում տեղակայված իր 4 հազար զինյալները դուրս են բերվում երկրից:
Մինչ այդ, սակայն, Օջալանը դեռեւս պետք է ստանա իր երեք նամակների պատասխանները, որ հանձնել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատվիրակությանը: Պատվիրակությունն Իմրալը կղզի էր այցելել փետրվարի 23-ին:
Նամակներն ուղղված են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, ՔԲԿ-ին, ինչպես նաեւ վերջինիս` Եվրոպայում գործող ճյուղերին եւ վերաբերում են խաղաղության ճանապարհային քարտեզին: Նամակներին պատասխանելու համար Օջալանը 10 օր ժամանակ է տվել: