կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 18:50
Առանց Կատեգորիա

Աբդուլլահ Օջալանը ազատ կարձակվի

Աբդուլլահ Օջալանը ազատ կարձակվի

Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ազատ կարձակվի. գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում ասել է ՔԲԿ առաջնորդներից Մուրատ Քարայըլանը:

 

Ըստ նրա` խաղաղ գործընթացը, որ սկսվել է թուրքական կառավարության հետ, կավարտվի բոլոր ազատ արձակմամբ, այդ թվում` Օջալանի: Քարայըլանի խոսքերով` երբ ավարտվի գործընթացի երրորդ փուլը Իմրալը կղզում բանտարկված իրենց առաջնորդը դուրս կգա այնտեղից: «Տվյալ պահին կարեւոր է բանտում նրա պայմանների բարելավումը, որպեսզի նա կարողանա ավելի հեշտ մեզ հետ շփվել»,- նշել է նա:

 

Հարցին, թե կազդի՞ այդ գործընթացի վրա Էրդողանի իշխող կուսակցության հեռանալը, Քարայլըանը պատասխանել է, որ վարչապետի եւ նրա կուսակցության խնդիրն այն է, որ «նրանք չափազանց շատ են մտածում իրենց մասին»: «Այդ սխալից կարող են օգտվել Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը եւ Ազգայնական շարժումը: Թուրքիայում կան գաղտնի ուժեր, խորքային պետություն, որոնք լարվածություն են սադրում: Հենց այդ պատճառով իշխող կուսկացությունը պետք է փոխի իր տեսակետը»,- նշել է պարբերականի զրուցակիցը:

 

Քարայըլանը նաեւ կոչ է արել ԵՄ-ին ՔԲԿ-ն հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:

 

Այսօր` հունիսի 25-ին, Օջալանը հայտարարություն է արել` նշելով, որ սկսվել է խաղաղ գործընթացի երկրորդ փուլը: «Ես ցանկանում եմ, որ ժողովրդավարության եւ խաղաղության բոլոր կողմնակիցները մասնակցեն դրան»,- ասել է նա: