Ցմահ ազատազրկված և Մարմարա ծովի Իմրալը կղզում 1999 թվականից պատիժը կրող Օջալանի կոչը փոխանցել են նրա փաստաբանները, որոնց գրեթե 2 ամիս ընդմիջումից հետո հնարավորություն էր տրվել հանդիպել իրենց պաշտպանյալի հետ, գրում է ermenihaber.am կայքը:
Քուրդ գործիչը խոսել է այն մասին, որ թուրք-քրդական հարաբերությունները ոչ վաղ անցյալում լուծելու հնարավորություն կար, որը, սակայն, բաց է թողնել: Օջալանն առաջարկել է բանակցությունների միջոցով վերջ դնել թուրք-քրդական հակամարտությանը և դրա շրջանակներում ընդմիջումներով ընթացող քրդերի զինված պայքարին:
«Ջանում եմ տեղ բացել քրդերի համար: Եկե՛ք լուծենք քրդական հարցը: Ասում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում վերջ կդնեմ բախումներին, դրանց հնարավորությանը: Ես կլուծեմ, վստահ եմ ինձ վրա, պատրաստ եմ: Սակայն հարկավոր է, որ պետությունն էլ, պետական մոտեցումն էլ ողջամտություն դրսևորեն»,- մեջբերված է Օջալանի կոչը: