Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքացիական հոգեհանգիստ
-Գրասենյակը մեռավ պարոնայք,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարում՝ նկատի ունենալով ՀԱԿ-ի մահը: Նրա այս հայտարարությունից հետո Լևոն Զուրաբյանն արդեն պաշտոնապես հռչակվեց գործազուրկ:
Ամեն մինը մի տան ճրագ
Իշխանությունները շարունակում են աղմկոտ հրաժարականների շքերթը ներկայացնել որպես բարեփոխումների շարք: Ռազմավարության կողմից դա կարծես ճիշտ է, բայց սխալ է մարտավարության առումով: Ի՞նչ է, սրանք վերջին ընտրություններն էի՞ն: Չէ՞ որ տղերքը դեռ պետք կգան…
Աշխատատեղ
Դատելով այն բանից, թե որքան է Րաֆֆի Հովհաննիսյանը հարգում Նիկոլ Փաշինյանին, չի բացառվում, որ նա վերջինիս առաջարկով ձեռնամուխ լինի սեփական կառավարության շտապ ձևավորմանը: Ըստ որոշ տեղեկությունների, ժամանակի սղության պատճառով հնարավոր է, որ որոշ նախարարներ մի շրջան համատեղեն իրենց աշխատանքը Սերժի և Րաֆֆու կառավարություններում:
Անմեկին
Հաճելի է, երբ տեսնում ենք, որ Րաֆֆու հորդորով «Սերժիկ հեռացիր» վանկարկումները փոխվում են «Մեծարգո նախագահ, բեր և Ազատության հրապարակում նստավայրիդ բանալիները տուր մեզ» նախադասությամբ: Լավ կլիներ՝ Սահմանադրական դատարանը մեկնաբաներ տարբերությունը:
Ուստա, չալե
ԿԸՀ-ն դժվարանում է հրապարակել ընտրությունների վերջական արդյունքները: Տիգրան Մուկուչյանը դա բացատրում է նրանով, որ ինքը միշտ հոզվում է, երբ բոլորի հայացքներն իրեն են ուղղվում:
Նաիրա
ԲՀԿ-ի խոսնակների փոխանցմամբ՝ կուսակցությունն անցած նախագահական ընտրությունների և Րաֆֆու մասին կխոսի հաջորդ դասին:
Եվ Հեղինե Բիշարյանին անգամ չասաց՝ մնաս բարով
Քաղաքական պայքարի նոր փուլ է սկսվում ՕԵԿ-ի համար: Բարեհաջող սատարեցին, պրծան: Հիմա նրանց ձեռուոտը ազատ է շղթաներից, եթե, իհարկե, չեն որոշել մի հատ էլ 2018-ին սատարել: Ի՞նչ կարևոր է՝ ում:
Էդիկ Անդրեասյան