| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց առաջ, ինչպես հայտնի է, Կարեն Բենիամինյանն զբաղեցնում էր գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Արտաշատի ԳՀՍՏ ծառայության պետի պաշտոնը:
Այժմ այս պաշտոնում Բենիամինյանին փոխարինում է ոչ դես, ոչ դեն՝ հարազատ քեռին՝ Լյովա Բաբաջանյանը: Վերջինիս որդուն, ի դեպ, հաճախ են տեսնում քաղաքապետարանում, ասում են՝ «քոմագ» է անում զարմիկին, մինչեւ հունի մեջ ընկնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: