կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-21 12:09
Առանց Կատեգորիա

Facebook-ը ներողություն է խնդրել 104-ամյա տատիկից

Facebook-ը ներողություն է խնդրել 104-ամյա տատիկից

Facebook սոցիալական կայքը ներողություն է խնդրել Միչիգանի 104-ամյա բնակչուհի Մարգարիտ Ջոզեֆից այն բանի համար, որ նա ստիպված է եղել ստել իր տարիքը նշելիս. տեղեկացնում է Associated Press-ը:

 

Կնոջ թոռնուհին պատմել է, որ Facebook-ը թույլ չի տվել տատիկին նշել ճիշտ տարիքը: Տիկին Ջոզեֆը մի քանի անգամ փորձել է գրանցել իր ծննդյան թիվը` 1908 թվականը, սակայն սոցիալական ցանցն այն անընդհատ փոխել է 1928-ի:

 

Տատիկը լավ չի լսում եւ լավ չի տեսնում, սակայն թոռնիկի օգնությամբ պատասխանում է հաղորդագրություններին:

 

Facebook-ն արագ արձագանքել է: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայումս վերացնում են համակարգի թերությունները, որպեսզի մինչեւ 1910 թվականը ծնված մարդիկ նույնպես կարողանան նշել իրենց ճիշտ տարիքը: