|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Մոսկվայի Բիրյուլևո շրջանում 25-ամյա երիտասարդին սպանած ադրբեջանցի Օրհան Զեյնալովի ծնողները НТВ հեռուստաալիքին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ներողություն են խնդրել սպանվածի՝ Եգոր Շչերբակովի ծնողներից և ողջ Ռուսաստանից:
Զեյնալովի հայրը՝ Զահիդ Զեյնալովը, ասել է, որ նման քայլ չէր սպասում որդուց, ով մեծացել է մանկավարժների ընտանիքում:
«Ես մանկավարժ եմ, ի՞նչ կարող եմ ասել: Ես երկու որդի ունեմ և երկու դուստր: Նա ցանկանում էր օգնել ինձ, այդ պատճառով էլ մեկնեց Ռուսաստան ՝ գումար վաստակելու: Ես շատ եմ ցավում, որ այդպես է ստացվել: Ես ներողություն եմ խնդրում որդուս քայլերի համար: Չէի ցանկանա, որ նման բան պատահեր»,- ասել է Զեյնալովի հայրը:
Տեսանյութն՝ այստեղ: