|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Գյումրիի Թբիլիսյան խճուղում գտնվող թիվ 21 մանկապարտեզում տեղակայված 35/22 ընտրատեղամասի շրջակայքում իրարանցում է եղել. հայտնում է «Ասպարեզը»:
Կայքը ահազանգ է ստացել, որ մանկապարտեզից քիչ հեռու կուտակված մեքենաներ կան, ու հիշյալ մեքենաներից մեկից՝ սպիտակ «Նիվա»-ից, ընտրակաշառք են բաժանում: Լրագրողների հայտնվելուց րոպեներ անց մեքենան հասցրել է հեռանալ: Քիչ հետո նրանց փոխրինել է նոր մեքենա: «Հրահանգիչները», տեսնելով նկարող լրագրողներին, որոշել են սպառնալ, որ իրենց չնկարեն. «Ո՞վ եք եղած, որ մեզի նկարեք, ըդքան չկաք, եկա՝ աչքերներդ կհանեմ»:
Ի դեպ, սպառնալիքները հնչեցրել է մեքենայում նստած կինը, ում, չգիտես ինչու, անչափ վրդովեցրել էր լրագրողների ներկայությունը:
Ի դեպ, ժամանակ առ ժամանակ հիշյալ մեքենային մոտեցել են բնակիչներ ու րոպեներ անց հեռացել: