30 11 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի 20-ից ավելի լրագրողների հետ քննարկել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետեւանքները, ադրբեջանական անօրինական ներխուժումները, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու և էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ներկայացրել եմ նաեւ ադրբեջանական հանցավոր արարքները սահմանային բնակավայրերի նկատմամբ, մասնավորապես` այն, որ բնակիչները չեն կարողանում օգտագործել իրենց արոտավայրերը, խոտհարքներն ու վարելահողերը, վաստակել ընտանիքի եկամուտը և այլն: Ընդ որում, խախտումները բնույթով նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թե´ Արցախում:
Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, ուստի միջազգային բոլոր պահանջներով` նրանք պետք է հեռացվեն, որպեսզի վերականգնվի խաղաղ բնակչության բնականոն կյանքը:
Ներկայացրել եմ նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների, քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները:
Այժմ այս հարցերի հանրայնացումը, ապացույցների միջազգային տարածումը հիմնարար նշանակություն ունեն՝ ադրբեջանական կեղծիքների, ցեղասպան քաղաքականության դեմ պայքարի նպատակով:
Հանդիպումը կազմակերպվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (Friedrich-Ebert-Stiftung) աջակցությամբ»,- նշել է նա։