Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ազգային ժողովի աշխատակազմը պետք է գնահատական տա այն լրագրողների պահվածքին, ում հավատարմագրել է կամ թողել, որ մտնեն խորհրդարանի շենք: Բանն այն է, որ երեկ ՔՊ-ական պատգամավորը սոցցանցի իր էջում ուղիղ եթերից կտրված մի հատված էր տեղադրել, որտեղ լրագրողներն ակտիվ քննարկում էին խորհրդարանի միջադեպը, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո իրավիճակը սրվել էր:
Եվ, ահա, տեսանյութից մի հատված տեղադրելուց հետո Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Պետք է արժանի գնահատական ստանա նաեւ ԱԺ աշխատակազմի կողմից, ովքեր հավատարմագրել են ու թողել են, որ նա մտնի շենք»: Այսինքն՝ Արթուր Հովհաննիսյանը հիմա էլ ցանկանում է այնպես անել, որ որոշ լրագրողների մուտքը խորհրդարան արգելվի: Այն, որ այս իշխանությունները (որոնց թվում թերեւս ամենաշատն են նախկին լրագրողները) պայքարում են չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ, գաղտնիք չէ:
Բազմիցս են դեպքեր եղել, երբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է որակումներ տվել լրագրողներին: Հիմա էլ ՔՊ խմբակցության քարտուղարը, որը սպառնում էր կտրել ընդդիմադիր ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն, ԱԺ աշխատակազմին կոչ է անում հետեւել լրագրողների աշխատանքին: Ահա այսպես են Հայաստանի «ժողովրդավար» իշխանությունները հետեւում խոսքի եւ լրագրողների ազատությանը:
Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում