կարևոր
3721 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-10 21:39
Հասարակություն

Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցները

Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցները

Ադրբեջանական կառավարության գործակալների կողմից Արցախի շրջափակման, ադրբեջանական թշնամանքի ապացույցներն ու իրական մտադրությունները Արման Թաթոյանը ներկայացրել է Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության միջազգային հաղորդակցությունների բաժնի ղեկավարին ու միջազգային լրագրողների։ Այս մասին գրում է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տելեգրամյան իր ալիքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության, նրանց հանցավոր արարքների փաստերը:

Արման Թաթոյանն ընգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կոպտորեն խախտում են սահմանային բնակիչների իրավունքները, մարդիկ զրկվել են իրենց օրինական իրվաունքներից՝ տների, արոտավայրերի, խոտհարքների ու վարելահողերի նկատմամբ։ Նրանց ներկայությունն բնակավայրերի հարեւանությամբ ինքնին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի խախտում է եւ անվտանգության խաթարում:

Հանդիպումը կայացել է Հայկական Կարիտասի աջակցությամբ: