|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Բոլոր համապետական ընտրություններին ԼՂՀ-ում ժամկետային զինծառայություն անցնող` Հայաստանի քաղաքացի զինվորներին ընտրության էին բերում Սյունիքի մարզ:
Սովորաբար, նրանք իշխանություններին երաշխավորված ձայներ էին ապահովում: Սակայն այս անգամ, թվում է, հանրապետականներն այնքան վստահ են, որ իրենց թեկնածուն կհաղթի, որ ԼՂՀ-ից զինվորներին չեն բերել քվեարկության:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ԼՂՀ-ում ծառայող` Հայաստանի քաղաքացի զինվորներն այնքան էլ շատ չեն, բացի այդ` նրանցից շատերը շփման գծում սահմանի անվտանգությունն են ապահովում:
Հովհաննիսյանի խոսքով` ընտրություներին զինվորների մասնակցել-չմասնակցելը թողել են նրանց հայեցողությանը:
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` սակայն, ԼՂՀ-ում ծառայող զինվորներին անգամ չեն էլ տեղեկացրել, որ եթե ցանկանան` կարող են գնալ ընտրության: Ի դեպ, զինվորները դրանից ամենևին էլ չեն տխրել: