Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը տեղեկություն է ստացել, որ երեկ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Հադրութ-Աղդամ ճանապարհին, շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա:
Մեր աղբյուրների հավաստմամբ` վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն 16 զինծառայող տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Հատկանշական է, որ այս մասին արդեն երկու օր է, ոչ մի տեղեկատվություն չկա: Լուրը փորձեցինք ճշտել ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից: Նա yerkir.am-ին հայտնեց, որ ավտովթար, այո, տեղի է ունեցել, սակայն լուրջ բան չկա: Մեր հարցին ի պատասխան` իսկ քանի՞ զինծառայող էր տեղափոխում վթարի ենթարկված մեքենան, ու քանի՞ հոգի են վնասվածք ստացել, նա կրկնեց, որ լուրջ բան չկա, թիվն էլ կարեւոր չէ: «Ընդամենը ստացել են թեթեւ քերծվածքներ, լուրջ բան չկա»,- ասաց Ս. Հասրաթյանը եւ այլ հարցերի չպատասխանեց: