Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական խաղերից մեկի մասին է մեր հարցազրույցը «Լեգեոն» ակումբի հիմնադիր Ալբերտ Պողոսյանի հետ: Խոսքը Paintball խաղի մասին է, ինչը նշանակում է ներկող գնդակ: Հայաստանում թեեւ այս խաղը նորություն չէ, սակայն նոր թափ է առնում միաժամանակ խոստանալով լինել ավելի մասայական: Այս խաղը հատուկ նշանակության ջոկատների գործողությունների մի ամբողջություն է, որտեղ ինքնաձիքներին փոխարինում են «Մարկերներ», այսինքն զենքեր, որոնք ներկում են, իսկ փամփուշտները ներկով լցված գնդակներ են, որոնք նշանառության տակ գտնվող մարդկանց դիպչելուց փայթում, մի քիչ ցավեցնում ու ներկում են նրանց զինվորական համազգեստը:
-Պարոն Պողոսյան, նախ պարզենք թե ի՞նչ է Paintball-ը` սպորտ, պարզապես խաղ թե ժամանցի այլ ձեւ:
-Բոլորը միասին, բայց մենք փորձում ենք կազմակերպել տակտիկական փեյնթբոլ, դա նշանակում է, որ մենք ռազմականացվաց ենք խաղում, հատուկ սցենարներով: Օրինակ սցենարներից մեկում թիմը պահպանում է հատուկ նշանակության օբյեկտ (պայմանականորեն), իսկ հակառակորդ թիմը պետք է այն գրավի: Այս սցենարային խաղերով կարեւորվում է թիմային աշխատանքը: Ուզում ենք, որ մարդիկ գան եւ մասնակցեն խաղերին` թիմի ոգին զգալու համար: Թիմային ոգին շատ կարեւոր է հատկապես նման իրադրություններում, երբ ամեն ինչ կարող է որոշվել մի քանի վայրկյանում կամ մեկի շնորհիվ: Ամբողջ թիմը կարող է իրեն զոհել հանուն մեկի:
-Ռազմականացված ասելով ի՞նչ նկատի ունեք: Զինվա՞ծ, ինչ զենքեր են դրանք:
-Ոչ թե ամբողջությամբ ռազմական, այլ հնարավորինս մոտեցված ռազմականին, քանի որ զենքը, որը կոչվում է «մարկերե` իրական զենք չէ, բայց կարեւոր է, որ դու տեսնում ես ինչ կլիներ իսկական մարտում: Այս դեպքում կրակոցի արդյունքում ներկվում է հագուստը, ինչը վկայում է մասնակցի խաղից դուրս գալը: Կրակոցները երբ դիպչում են մարդկանց բնականաբար առաջացնում են ցավի զգացում, ինչը հնարավորություն է տալիս խաղում վայելել իրական զգացողություններ:
- Ինչպե՞ս է կազմակերպվում խաղերը` դրանք մրցույթներ են թե պարզապես մասնակցությունն է կարեւոր:
-Մենք խրախուսում ենք մրցույթը, ուզում ենք, որ մասնակիցները խաղան հենց հախթելու համար: Խաղը մասնակցին տալիս է ներգրավածություն, ադրենալին: Տալիս է նաեւ ազատ զգալու, սթրեսներից ազատվելու զգացողություն, շփվելու, խնդիրներ լուծելու եւ դրա հետ կապված բավարարվածություն:
-Իսկ ի՞նչ է «Լեգեոնե ակումբը եւ ովքեր են դրա անդամները:
-«Լեգեոն» ակումբը Paintball-ի ակումբ է, որն ունի չորս հիմնադիր, շուրջ 8 անդամ եւ հազարավոր խաղացողներ: Հենց այս ակումբի միջոցով է կազմակերպվում խաղերը, դրանց հետ կապված կազմակերպչական բոլոր խնդիրների լուծումները:
-Դուք նշեցիք սթրեսից ազատվելու զգացում, իսկ մի՞ թե ռազմական գործողությունները նոր սթրեսներ չի առաջացնում մարդկանց մոտ:
-Ճիշտ հակառակը, տալիս է ստիմուլ, որ հարցերդ լուծես ուժային մեթոդներով, որոնք հնարավոր չեն այլ կերպ լուծել:
-Նշեցիք նաեւ, որ այդ զենքերի կրակոցները մարդկանց դիպչելու դեպքում ցավ են պատճառում: Վտանգավոր չէ արդյոք այդ խաղը մասնակիցների եւ շրջապատի համար: Ինչպե՞ս է լուծվում անվտանգության հարցերը:
-Ճիշտ նկատեցիք, քանի որ անվտանգությունը մեզ համար հիմնական եւ առաջնային հարցերից է: Իրականում այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ մենք պաշտպանում ենք մասնակիցներին, շատ խիստ ենք հետեւոմ անվտանգության կանոնների պահպանմանը: Մասնակիցներին տրվում են անվտանգության համար նախատեսած մի շարք պարագաներ, որոնց սխալ օգտագործումը կարող է պատճառ դառնալ, որ տվյալ մասնակցին արգելվի հետագա խաղերին մասնակցելուց: Ընտրված տարածքները, որտեղ անցկացնում ենք խաղերը, նախապես ուսումնասիրվում է մեր ակումբի կողմից եւ ձեռնարկվում են անվտանգության համար նախատեսված բոլոր միջոցառումները: Նախ այդ տարածքները պետք է ցանկապատված լինեն, որ բացառվի կողմնակի մարդկանց մուտքը: Խաղերը մշտապես կազմակերպվում են այնպիսի վայրերում, որոնց մոտակայքում գործում են բուժ հաստատություններ: Սա անվտանգության եւս մեկ երաշխիք է: