|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մինչ օրս չի կարողացել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակը: Այդ մասին պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը. հայտնում է Лента.ру-ն:
Նուլանդի խոսքով` Լավրովը պաշտոնական այցով այլ երկրում է, սակայն Քերին հասկացնել է տվել, որ ցանկանում է զրուցել նրա հետ: Նուլանդը նշել է, որ Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Չինաստանի համապատասխան գերատեսչությունների հետ Քերին արդեն քննարկել է այդ հարցը, իսկ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսային կապ հաստատելու փորձերը շարունակվում են:
РИА Новости-ի տվյալներով` Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Աֆրիկայում: