|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կիեւի Պեչորսկի շրջանի դատավոր Օքսանա Ցարեւիչը այսօր վճիռ է կայացրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյից 1700 գրիվեն` մոտ 210 դոլար տուգանք գանձելու վերաբերյալ` դատարանին չհարգելու պատճառաբանությամբ. տեղեկացնում է РИА Новости-ն:
Այսօր դատարանը պետք է քններ 1996 թվականին կատարված` պատգամավոր եւ գործարար Եվգենի Շչերբանի սպանության գործը, որի պատվիրատու երկրի դատախազությունը համարում է Տիմոշենկոյին: Սակայն վերջինս հրաժարվել է դատարան ներկայանալ, ավելին` պատասխանում նա վիրավորանքներ է գրել դատավորի հասցեին:
Տուգանքը Տիմոշենկոն պարտավոր է վճարել 15 օրվա ընթացքում: