|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքների կիրառումը կիրականացվի, երբ ԱԺ-ի կողմից հավանության կարժանանա: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով, տուգանքների կիրառման ժամկետները դեռ հստակ չեն։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար:
Նախաձեռնության համաձայն, ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով: