Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀԱԿառաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, կիրակի օրը, կրկին հանդիպել են եւ քննարկել ՀԱԿ-ը կուսակցության վերածելու հարցը, ինչը որեւէ կերպ ընդունելի չէ Դեմիրճյանի կողմից: Վերջինս ասել է, որ չի ցանկանում կուսակցությունը լուծարել, իսկ Տեր-Պետրոսյանն էլ բացատրել է, որ պետք չէ հրաժարվել ՀԺԿ-ից, պարզապես կարելի է համագործակցել նորաստեղծ ՀԱԿ-ի հետ, որը կփրկվի միայն կուսակցություն դառնալու ճանապարհով. անկուսակցական անհատները կմիավորվեն:
Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Լուրը ճշտելու համար օրաթերթը զրուցել է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ, որն ասել է, թե ինքը տեղյակ չէ նշված հանդիպումից.«Իսկ մյուս հարցի հետ կապվածՙ ՀԺԿ-ն արդեն իր տեսակետը հայտնել է»: