|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկեց «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությունը:
Գործով հիմնական պատասխանողը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: Հարակից պատասխանողներն են ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ ոստիկանությունը: Դատախազության ներկայացուցիչներն են ՀՀ գլխավոր դատարախի տեղակալ Վահե Կոստանյանը, դատախազներ Կարեն Բիշարյանը և Վաղարշակ Մկրտչյանը:
Ոստիկանության ներկայացուցիչն էլ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն է: Այս պահին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ներկայացնում է դաշինքի դիմումը: