|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Լուռ երկխոսություն» հայկական կինոնկարը երեկ Սոչիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում արժանացել է երրորդ մռցանակին:
Նշենք, որ հայազգի կինոռեժիսոր Էմար Տոուշի ֆիլմը ռեստորանում ճաշող երկու զույգերի վերաբերյալ հետաքրքիր նովել է: Չսիրելով զուգընկերոջը՝ հերոսներից յուրաքանչյուրը երջանկանալու իր հույսը կապում է դիմացի սեղանի շուրջ նստածի հետ: Ըստ էության` ֆիլմը կեղծված սիրո և դրանից բխող դավաճանության պահանջի մասին է:
.