|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մալիից անջատվել ձգտող տուարեգ ապստամբները պարտիզանական պատերազմ են սկսել կառավարական եւ ֆրանսիական զորքերի դեմ:
Al-Jazeera-ն տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին նրանք հարձակվել են Գոայում տեղակայված կառավարական ուժերի շտաբի վրա: Ապստամբները զինված են եղել ականանետներով ու ինքնաձիգներով: Նրանք եկել են անապատից, նավակով անցել Նիգեր գետը եւ հարձակվել: Մարտը սկսվել է կեսօրին ու տեւել մինչեւ մութն ընկնելը, ինչից հետո տուարեգները հեռացել են անհայտ ուղղությամբ:
Մինչդեռ հարձակում գործած խմբավորման ներկայացուցիչը France-Presse-ին հայտնել է, որ կառավարական զորքերի զինվորները փախել են, իսկ ապստամբները մնացել են քաղաքում: