Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Իսրայելի 13-րդ ալիքը հայտնել է՝ «Նեթանյահուն որոշում է կայացրել ընդլայնել ռազմական գործողությունը հյուսիսային ճակատում», եւ որ «Հըզբոլլահի դեմ ռազմական գործողույթան ամսաթիվը դեռ որոշված չէ, բայց դա կարող է տեղի ունենալ շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում»: Ընդ որում՝ Նեթանյահուն ընդգծել է՝ «Լիբանանի հետ էսկալացիայի ընդլայնումը չի վնասի Գազայում ռազմական ճնշմանը»: Պարզ է, որ սա, առաջին հերթին, հարված է Գազայում կրակի դադարեցման եւ պատանդների ազատման միջնորդ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեխանիզմին։ Երկրորդ՝ խոսքը Լիբանանի հետ լարվածության ընդլայնման մասին է՝ հակամարտության տարածաշրջանայնացման ամենաանհավանական սցենարով։ Կա՞ն ուժեր, որոնք ընդունակ են կասեցնելու նման զարգացումները Մերձավոր Արևելքում։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտրակումը։
«Սրանից հետեւում է հետեւյալ կարեւոր հետեւությունը. Իսրայելը մերժում է Հըզբոլլահի փորձերը՝ ՀԱՄԱՍ-ի նման բանակցությունների մեջ մտնել իրավիճակի քաղաքական կարգավորման շուրջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր․ «կա համաձայնության տարբերակ, որը կհանգեցնի Իսրայելի հյուսիսում եւ հարավում լիբանանյան Հըզբոլլահի եւ ՀԱՄԱՍ-ի հետ պայմանավորվծությունների, եւ երկրորդ տարբերակը էսկալացիան է, որը կհանգեցնի պատերազմի»: Իրադարձությունները զարգանում են երկրորդ սցենարով։ Իսրայելը երկրի հյուսիսում գտնվող իր տներից տասնյակ հազարավոր բնակիչների է տարհանել: Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները հարձակվել են Լիբանանի խորքում գտնվող Բեքաայում եւ Բաալբեկում գտնվող Հըզբոլլահի զինապահեստների վրա: Հըզբոլլահը հայտարարել է՝ «Իսրայելը ձեռնամուխ է եղել «Լիբանանի դեմ տոտալ պատերազմի», ինչը կարող է ազդել նաեւ Իրանի վրա: Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ «Լիբանանում Իսրայելի լայնածավալ ռազմական գործողությունը կնշանակի «ոչնչացման պատերազմի» սկիզբ»: Միեւնույն ժամանակ CNN հեռուստաալիքը նաեւ նշում է՝ Սպիտակ տունը վախենում է Իսրայելի օդային պաշտպնությունը, այդ թվում՝ «երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը հաղթահարելու Հըզբոլլահի կարողությունից: Բայց ոչ միայն դա» - կարծում է Ստանիսլավ Տարասովը։
Տարասովը կասկածում է, որ Իսրայելին կհաջողվի այս անգամ եւս իրականացնել Հըզբոլլահի վերացումը:
«Մեծ քաղաքականւթթյան մեջ շատ բան կարեւոր է գնահատել՝ ելնելով կայացվող որոշումների կամ հայտարարությունների տեղից, ժամանակից եւ հանգամանքներից։ Եվ ահա Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը մտավախություն են հայտնել, որ «Ռուսաստանը կարող է միջուկային գաղտնիքներով կիսվել Իրանի հետ այն բանի դիմաց, որ Թեհրանը Մոսկվային բալիստիկ հրթիռներ կտրամադրի Ուկրաինան ռմբակոծելու համար»։ Նրանք նաեւ նախազգուշացրել են՝ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները «զգալիորեն աճել են», ինչը «մտահոգություն է առաջացնում մոտ ապագայում միջուկային ռումբ արտադրելու նրա ունակության շուրջ»: Կոնկրետ իրավիճակում, ըստ Sky News-ի, «սա ազդանշան է Իսրայելին, որ նա կարող է միջուկային հակահարված ստանալ Իրանի կողմից»: Բայց խնդիրը նաեւ այն է, որ Հըզբոլլահը տասնամյակներ շարունակ գոյություն ունի Իսրայելի հյուսիսային սահմանների մոտ, եւ ՑԱԽԱԼ-ը բազմիցս անհաջող փորձեր է ձեռնարկել՝ վերացնելու խմբավորումը։ Այդպես, հավանաբար, կլինի նաեւ այս անգամ», - ամփոփել է Տարասովը։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի