կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-14 16:37
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կարոտաբաղձություն չի զգում

Հենրիխ Մխիթարյանը կարոտաբաղձություն չի զգում

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դոնեցկյան դերբիի նախօրեին պատասխանել է ակումբի մամուլի քարտուղարության հարցերին:

«Շախտյոր տեղափոխվելուց հետո, իհարկե, հետևում եմ «Մետալուրգի» խաղերին, մարզադաշտ գնում եմ, երբ ժամանակ եմ ունենում»,- ասել է նա:

Սակայն Հենրիխն այդ ամենը չի կարոտում, քանի որ այժմ «Շախտյորի» խաղացող է: Լրագրողի այն հարցին, թե Մխիթարյանն ինչ խղճով է պատրաստվում գոլ խփել «Մետալուրգին», պատասխանել է. «Առաջին հերթին, թիմը փորձելու է հաղթել, իսկ թե ով գոլ կխփի, դա արդեն հարց է»: