կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 18:51
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը միանում է ''Վիկինգ'' երկաթուղային նախագծին

Ադրբեջանը միանում է ''Վիկինգ'' երկաթուղային նախագծին

«Վիկինգ» երկաթուղային նախագծի մասնակիցները դիտարկում են դրան Ադրբեջանի միացման մեխանիզմը: Այդ մասին, ըստ 1news.az-ի, հայտարարել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն: Ըստ նրա` Բաքուն նախագծին միանալու քաղաքական համաձայնություն է տվել:

 

«Մենք այս նախագիծը շատ կարեւոր ենք համարում, քանի որ այն կարող է դառնալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շարունակությունը»,- ասել է դեսպանը:

 

«Վիկինգ» նախագիծը միավորում է Լիտվայի, Ուկրաինայի եւ Բելառուսի երկաթուղիները եւ նախատեսում է բեռնափոխադրումներ Բալթիկ ծով-Սեւ ծով ուղղությամբ: