Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացմամբ և հետագա միտումներով: Արա Հարությունյանը նշել է, որ կախված սակագներից՝ կարող են համապատասխան փոփոխություններ լինել Արցախի ներքին էներգետիկ ռեսուրսների շահագործման մոտեցումներում:
Արա Հարությունյանը կարևորել է պարբերական շփումները ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև` աշխատանքներն արդյունավետ համակարգելու և մասնագիտական վերապատրաստման համատեքստում:
Ռոբերտ Նազարյանը, ընդգծելով երկու հանձնաժողովների միջև համագործակցության բարձր մակարդակը, շեշտադրել է դրա խորացման ուղղությամբ առկա իրենց պատրաստակամությունը:
Վերջում վարչապետը հյուրերին է ներկայացրել «Արցախֆոնի» առաջին նմուշը, որն իրեն է նվիրել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ աշխատանքներ են կատարվում Արցախում այդ հեռախոսի արտադրությունը սկսելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: