Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, "Էկո դար", "Էկո դաշինք" եւ ProwPaws հասարակական կազմակերպությունները համատեղ կոչ են անում Երեւանի քաղաքապետարանին` կասեցնել մայրաքաղաքում նորաբաց դելֆինարիումի գործունեությունը: Բնապահպանական համատեղ այս նախաձեռնության անդամներն ահազանգում են, որ անազատության մեջ գտնվող դելֆինը չի կարող թերապեւտ լինել, ինչպես նախապես հայտարարել էր դելֆին բերող կազմակերպությունը, քանի որ այդ կենդանիներն ունենում են սթրեսներ անազատության մեջ եւ կարող են մահացու վտանագավոր լինելու մարդու համար:
"Բիզնեսմեններն այսօր օգտագործում են հանրության անտեղյակությունը եւ նման միջոցներով գումարներ են աշխատում: Չեմ կարծում, թե Հայաստանն այն երկիրն է, որտեղ նման արկածախնդիրները տեղ կունենան",- այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նա նշեց, որ դելֆինի համար երկնագույն ջուր ունենալու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ քլոր, ինչից դելֆինները 2-3 ամսում կուրանում են: Ավելին, ըստ միջազգային պրակտիկայի` դելֆինների տեղափոխման ժամանակ այդ կաթնասունների մոտ 70 տոկոսը սատկում է ճանապարհին:
ProwPaws ՀԿ նախագահ Էլսիկ Ազիզյանը, ներկայացնելով դելֆինների համար նախատեսված նորմալ պայմանների 5 կետից բաղկացած շարքը, ավելացրեց, որ երեւանյան դելֆինարիումը չի համապատասխանում դրանցից ոչ մեկին: "Դելֆիններն օրվա մեջ լողում են 100 կմ, իսկ նրանց թռիչքի համար հարկավոր է 20 մ խորություն, մինդեռ Հայաստանում դելֆինարիան ունի ընդամենը 18 մ տրամագիծ եւ 5 մ խորություն: Բացի դրանից, Երեւանում դելֆիններին կկերակրեն սառեցրած ձնկներով, ինչը խախտում է կենդանինեի նորմալ սնունդ ստանալու իրավունքը",- նշեց նա:
Ի դեպ, Հայաստանյան բնապահպաններին աջակցում են նաեւ նրանց ուկրաինացի գործընկերները` դեկտեմբերի 27-ին պատրաստվելով բողոքի ակցիա կազմակերպել նաեւ Ուկրաինայի բնապահպանության նախարարության դիմաց:
Նշենք, որ նախնական տվյալներով` Երեւանում դելֆիանրիում ունենալու համար ուկրաինական "Ներում" ընկերությունը Հայաստան էր տեղափոխելու 4 դելֆիններ եւ ջրային այլ կենդանիներ: Նույն ընկերությունն այժմ Ուկրաինայում պաշտոնապես համարվել է օրինազանց, եւ ներկայումս մի քանի դատական պրոցեսներ են ընթանում "Ներումի" դեմ: