|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում տեղի ունեցավ մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում:
Մեր մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնեց ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, արդեն հաստատվել է 10-րդ խմբի խաղացանկը:
06.06.2013 Հայաստան - Իսլանդիա
13.08.2013 Ղազախստան - Հայաստան
10.10.2013 Հայաստան - Ֆրանսիա
14.10.2013 Հայաստան - Ղազախստան
14.11.2013 Ֆրանսիա - Հայաստան
19.11.2013 Բելառուս - Հայաստան
03.09.2014 Իսլանդիա - Հայաստան
09.09.2014 Հայաստան - Բելառուս
Աղբյուրը` ffa.am: