|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սկոպիեում այսօր մեկնարկելիք Դևիսի գավաթի՝ տղամարդկանց թենիսի աշխարհի առաջնության 3-րդ ենթախմբում Հայաստանը հանդիպելու է Վրաստանի և Չեռնոգորիայի թիմերի հետ:
Հայաստանի թիմի գլխավոր մարզիչն է Վահե Ավետիսյանը, ՀՀ թենիսի հավաքականի կազմում ընդգրկված են Խաչատուր Խաչատուրյանը, Աշոտ Գևորգյանը, Թորգոմ Ասատրյանը եւ Դանիիլ Պրոսկուրան:
Վրաստանի թիմի գլխավոր մարզիչն է Վիկտոր Բախշին, թիմի կազմում ընդգրկված են Գեորգի Չիվաձեն, Ալեքսանդր Մետրեվելին եւ Նիկա Դոլիձեն:
Չեռնոգորիայի թենիսի հավաքականի կազմում հանդես են գալու Գորան Տոշիչը, Լյուբոմիր Սերեբրիչը, Նեմանյա Կոնչիչը եւ Իգոր Սավելիչը: Թիմի գլխավոր մարզիչ Միրո Բյելիցայի գլխավորությամբ: