|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
«Սեռական բռնության դեմ» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել Եգիպտոսի Թահրիր հրապարակում տեղի ունեցող բռնաբարությունների թվի աճի կապակցությամբ:
Իրենց զեկույցում նրանք նշել են, որ 19 հանրահավաքներից 15-ի ընթացքում սեռական բռնություններ են տեղի ունեցել կանանց նկատմամբ: Իսկ այդ բարբարոսության թվի կտրուկ աճը վկայում է այն մասին, որ այդ երկրում կանայք անպաշտպան են:
Դեպքերից շատերը կատարվել են կյանքի համար սպառնալիքով` տղամարդիկ դանակներ եւ զենք են կիրառել:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն կոչ է արել Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիին անհապաղ քայլեր ձեռնարկել այդ հարցին լուծում տալու համար. տեղեկացնում է CNN-ը: