|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս տարվա ապրիլին Արցախում նվազել է ծնունդների թիվը՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ. ծնվել է 216 երեխա` 2010թ. ապրիլին ծնված 225 երեխայի փոխարեն:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հաշվետու ամսում հանրապետությունում մահացածների թիվը 110 է. 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 2 մարդով: Գրանցված ամուսնությունների թիվն աճել է ընդամենը 1-ով՝ կազմելով 50: Փոխարենը 4-ով աճել է ամուսնալուծությունների թիվը:
Բնակչության բնական աճը կազմել է 106 մարդ՝ 2010թ. ապրիլ ամսվա համեմատ նվազելով 11 մարդով: ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված ժամանողների թիվը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 117, իսկ մեկնողների թիվը` 88 մարդ: