Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` փետրվարի 23-ին, Սուրբ Վարդանանց տոնին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպեց բժշկական համալսարանի ուսանողների հետ:
Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե կա՞, արդյոք, հեռանկարում կանանց զինծառայության որևէ ֆորմատ, Վիգեն Սարգսյանը նշեց, որ կանանց ծառայության դրսևորումներ արձանագրվել են Արցախյան պատերազմում, անցյալ տարվա ապրիլյան պատերազմում, և այսօր էլ կանանց կողմից կա մեծ շահագրգռվածություն մասնակցել ռազմական գործողությունների, զենք կրել:
«Վստահ եմ, որ կյանքի բոլոր ոլորտներում կանանց համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ ու հնարավորություններ: Չեմ կարծում` հասել ենք նրան, որ պարտադիր ծառայություն պետք է սահմանել կանանց համար, բայց վստահ եմ, որ այն կանայք ու աղջիկների համար, ովքեր ցանկանում են դրսևորվել ծառայության մեջ, պետք է ստեղծել այդ հնարավորությունը»,- ասաց նախարարը` հավելելով, որ մեծ հետաքրքրություն կա կանանց կողմից` պայմանագրային հիմունքներով ներգրավվել մարտական հերթապահության մեջ:
Վիգեն Սարգսյանի խոսքով` կանանց թիվը ԶՈՒ-ում հետևողականորեն աճում է, և դրան ուղղված քայլերը կշարունակվեն: